15.03.2016|
00:29
Երբեմն զայրանում եմ, ավելի ճիշտ, ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե մեր դաշնակից, մեր բարեկամ երկրի նախագահը, ում միշտ հարգել ու սիրել եմ, որպես լուրջ և հավասարակշռված, իր երկրի բախտով ու արժանապատվությամբ մտահոգ անհատի, ինչպիսի սխալներ է թույլ տալիս, կարծես պատմությունը նրան ոչինչ չի ասում, իրենից առաջ իր երկրի կառավարողների թույլ տված ահավոր սխալները ուսանելի չեն։